«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռիյադ Մահրեզը կարող է փոխել թիմը: 31-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են ՊՍԺ-ն և «Չելսին»: Այս մասին հայտնում է Foot Mercato-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, ՊՍԺ-ն Մահրեզին դիտարկում է որպես 34-ամյա կիսապաշտպան Անխել Դի Մարիային փոխարինող: Փարիզեցիներն արդեն փորձել են պայմանագիր կնքել ալժիրցու հետ և առաջիկա ամռանը մտադիր են ևս մեկ փորձ կատարել: Հնարավոր տրանսֆերը գնահատվում է 30-40 մլն եվրո: Մահրեզի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է 2023 թվականին: Նրա ծառայություններով հետաքրքրված է նաև «Չելսին»:
Ընթացիկ մրցաշրջանում Մահրեզը «Սիթիի» կազմում ԱՊԼ-ի 33 հանդիպման է մասնակցել բոլոր մրցաշարերում, դարձել է 21 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Նա «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2018 թվականի հուլիսի 10-ին անգլիական «Լեսթեր Սիթիից»՝ 72 մլն եվրոյի դիմաց:
























































