«Տոտենհեմի» ֆուտբոլիստ Էրիկ Դայերը խոսել է իր թիմակից Հարի Քեյնի մասին․
«Եթե ես կարողանայի խաղադրույք կատարել, ապա անպայման գրազ կգամ, որ Քեյնը կլինի ԱՊԼ-ի պատմության լավագույն ռմբարկուն: Վստահ եմ, որ նա կգերազանցի Ալան Շիրերի ռեկորդը»,- մեջբերում է Դայերին BBC-ն։
ԱՊԼ-ի 28-րդ տուրի խաղում «Տոտենհեմը» մարտի 7-ին ընդունել էր «Էվերթոնին» և հաղթել 5-0 հաշվով։ «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը դարձավ երկու գոլի հեղինակ։ Այս գոլերը 175-րդ և 176-րդն էին թիմի ավագի համար Պրեմիեր լիգայում, ինչը թույլ տվեց Քեյնին հավասարվել, իսկ հետո շրջանցել «Արսենալի» լեգենդ Թիերի Անրիին այս ցուցանիշով։
Քեյնն առաջնության պատմության մեջ բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակում վեցերորդն է: Ալան Շիրերը 260 գոլով շարունակում է գլխավորել ԱՊԼ-ի պատմության ռմբարկուների աղյուսակը:
























































