«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է դառնալ Լիոնել Մեսսիի թիմակիցը։
Football Transfers-ը հայտնում է, որ Ռոնալդուն կարող է տեղափոխվել ՊՍԺ, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանի ավարտից հետո չկարողանա Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հարձակվողը մեկնել է Պորտուգալիա, երբ վնասվածքի պատճառով բաց թողեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպումը (1-4)։
Պրեմիեր լիգայի 28 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 47 միավորով հինգերորդն է։