Լիգա 1-ի 27-րդ տուրում ՊՍԺ-ն մրցակցի հարկի տակ 0-1 հաշվով պարտվեց «Նիսին»։
Տանտերերի կազմում միակ և հաղթական գոլը հիմնական ժամանակից երկու րոպե առաջ խփեց Անդի Դելորը։
ՊՍԺ-ն, չնայած պարտությանը, 62 միավորով շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Նիսը» վաստակեց 49 միավոր և բարձրացավ երկրորդ հորիզոնական։
























































