«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է իր թիմի 4-0 հաշվով հաղթանակը ԱՊԼ 28-րդ տուրի՝ «Բարնլիի» դեմ խաղում։
«Երկրորդ կեսում ազատ էինք խաղում։ Ստիպված եղա խաղացողներին հիշեցնել, թե մենք ինչ ենք ուզում տեսնել։
Պիտի մրցակցի համար ավելի շատ խնդիրներ ստեղծեինք, ազատ գոտիներ փնտրեինք։ Կարող էր ավելի լավ լինել, բայց մենք հարգանքով էինք վերաբերվում այն վայրին, որտեղ խաղում էինք։
Հպարտանում եմ իմ խաղացողներով»,- մարզչի խոսքերն է փոխանցում «Չելսիի» կայքը։
























































