«Չելսիի» երկրպագուները աջակցել են թիմի սեփականատեր Ռոման Աբրամովիչին ԱՊԼ 28-րդ տուրի «Բարնլիի» դեմ խաղից առաջ (4-0):
«Կապույտների» երկրպագուները խաղից առաջ վանկարկել են Աբրամովիչի անունը, որը որոշել է վաճառել լոնդոնյան ակումբը։ Սակայն «Բարնլիի» երկրպագուները, որոնց հարկի տակ անցնում էր հանդիպումը, սուլել են լոնդոնցիների ֆաներին։
Հիշեցնենք՝ օրեր առաջ Ռոման Աբրամովիչը հայտնեց «Չելսին» վաճառելու որոշման մասին՝ ելնելով ակումբի շահերից։
























































