Անգլիայի Պրեմիոր Լիգայի 28-րդ տուրում «Չելսին» մրցակցի հարկի տակ 4-0 հաշվով հաղթեց «Բարնլիին»։
Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Կայ Հավերցը, մեկական անգամ էլ աչքի ընկան Ռիս Ջեյմսը և Քրիստիան Պուլիշիչը։
«Չելսին» վաստակեց 53 միավոր և զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։ «Բարնլին» 21 միավորով 18-րդ տեղում է։
























































