«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ԱՊԼ 28-րդ տուրի՝ ՄՅՈՒ-ի դեմ խաղից առաջ խոսել է մրցակցի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին։
«Պիտի տեմպով գործենք ու առավելագույն ջանք գործադրենք, որպեսզի թույլ չտանք Ռոնալդուին մոտենալ գնդակին, որովհետև նա անկասելի է։ Նախորդ խաղում այդ ամենը վերահսվում էր, 1-0 հաշիվ, ամեն ինչ իդեալական է։ Ռոնալդուն առաջին անգամ հայտնվեց դարպասի մոտ, Էդերսոնը ստիպված եղավ անհավանական սեյվ անել։ Ռոնալդուն նույնիսկ չդիպավ գնդակին, իսկ հետո քիչ էր մնում գոլ խփեր։ Ահա նրա մակարդակը։
Պիտի վերահսկենք նրան։ Նա մեծագույն ֆուտբոլիստներից մեկն է, գոլային մեքենա, հոգեբանորեն միշտ շատ ուժեղ։ Ռոնալդուն առանց խնդրի հաղթահարում է ճնշումը, ողջ կարիերայի ընթացքում արդարացնում սպասելիքները»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում Manchester Evening News-ը։
























































