«Վիլյառեալի» կիսապաշտպան Ժերեմի Պինոն կարող է փոխել ակումբային գրանցումը։
19-ամյա ֆուտբոլիստը հայտնվել է «Մանչեսթեր Սիթիի» թիրախում: Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։ «Վիլյառեալը» իր խաղացողին գնահատում է 60 միլիոն եվրո։
Նախկինում Պինոյին ցանկանում էին ձեռք բերել իսպանական գրանդները:
























































