«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը դեռ չգիտի կհեռանա՞ թիմից պայմանագրի ավարտից հետո, թե՞ ոչ։
«Պլանները նույնն են, ոչինչ չի փոխվել։ Եթե որոշեմ 2024-ին հեռանալ, դա ոչ մի կերպ կապված չի լինի կազմի որակի հետ․ «Աստված իմ, ես պիտի մարզեմ նրանց»։ Դրանք իրար հետ կապված չեն։
Այն, ինչ մենք անում են, արվում է երկարաժամկետ հեռանկարի համար։ Այս ակումբը պիտի էլ ավելի լավը լինի, հատկապես, երբ ես այլևս այստեղ չլինեմ։ Պլանն այդպիսին է»,- Կլոպի խոսքերն է փոխանցում RTE-ն։
























































