«Չելսին» շուտով կարող է վաճառվել ամերիկա-շվեյցարական կոնսորցիումին։
Կոնսորցիումը, որի կազմում են շվեյցարացի գործարար Հանսյորգ Ուիսը և Թոդ Բեհլին, գտել են նոր գործընկերներ, որոնք անհրաժեշտ են գործարքն ավարտին հասցնելու համար:
Բանակցություններ են ընթանում «արիստոկրատների» ներկայիս սեփականատեր Ռոման Աբրամովիչի հետ, ով ցանկանում է արագ վաճառել ակումբը:
Կոնսորցիումը վստահ է, որ բանակցություններում առաջընթաց կարող է տեղի ունենալ այս շաբաթվա վերջին: «Չելսիի» վաճառքի մասին կարող է հայտարարվել երկուշաբթի օրը, հայտնում է Blick-ի լրագրող Նիկոլա Իմֆելդը։
























































