«Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդն» ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 52-ամյա մարզիչը անգլերեն է սովորում՝ նախապատրաստվելով անգլիական ակումբի հետ բանակցություններին։ Հաղորդվում է, որ հոլանդացին տրամադրված է այս մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:
Տեն Հագը ՊՍԺ-ի մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի հետ միասին Ռալֆ Ռանգնիկին փոխարինելու գլխավոր հավակնորդներից է:
«Մանչեսթեր Յունայթեդը» հուսով է, որ առաջիկա շաբաթներին կանցկացնի առաջին բանակցությունները Տեն Հագի հետ:
























































