Պրահայի «Սպարտայի» եզրային հարձակվող Ադամ Հլոշեկը կարող է կարիերան շարունակել «Լիվերպուլում»:
Այս մասին հայտնում է Goal-ը։
19-ամյա Հլոշեկը կարող է «Լիվերպուլում» հայտնվել 2022 թվականի ամռանը։ Նշվում է, որ «կարմիրների» սկաուտները վաղուց են հետևում Ադամի առաջընթացին։
Ընթացիկ մրցաշրջանում չեխ ֆուտբոլիստը «Սպարտայի» կազմում անցկացրել է 33 խաղ։ Նա ունի 8 գոլ և 12 գոլային փոխանցում իր ակտիվում։
























































