«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ասել է, որ իր որդին ցանկանում է իր հետ խաղալ նույն թիմում:
Կրիշտիանու Ռոնալդու կրտսերն անկեղծորեն հավատում է, որ մի օր կդառնա իր հոր թիմակիցը։
«Վերջերս տղաս ինձ ասաց. «Հայրիկ, սպասիր ևս մի քանի տարի, որովհետև ես ուզում եմ քեզ հետ խաղալ նույն թիմում»,- մեջբերում է հարձակվողին The Sun-ը։
Ռոնալդուն անցյալ տարի վերադարձավ Մանչեսթեր։ Մինչ այդ նա խաղացել է «Յուվենտուսում» և «Ռեալում»։
























































