ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն չի աշխատի «Մանչեսթեր Յունայթեդում»: Այս տեղեկությունը հայտնում է Sport.es-ը։
Արգենտինացի մասնագետը ցանկանում է կարիերան շարունակել Իսպանիայում։
Պոչետինոն երազում է գլխավորել Մադրիդի «Ռեալը»: «Սերուցքայինների» ղեկավարությունը նույնպես դեմ չէ արգենտինացուն տեսնել այս պաշտոնում։
«Մանչեսթեր Յունայթեդը» բացի Պոչետինոյից դիտարկում է նաև Էրիկ տեն Հագի թեկնածությունը։
























































