Իսպանական «Մալագան», որը 2018 թվականից հանդես է գալիս Իսպանիայի երկրորդ դիվիզիոնում, կարող է դադարեցնել իր գոյությունը, հաղորդում է Sport.es-ը:
Հիշեցնենք, որ ակումբը լուրջ ֆինանսական խնդիրներ ունի: Ակումբի սեփականատեր Աբդուլա Ալ-Տանիի անհաշվենկատ կառավարման արդյունքում, թիմը հայտնվել է այդպիսի բարդ իրավիճակում:
Այս ամենին գումարվել է նաև կորոնավիրուսի համաճարակը, որը խորացրել է «Մալագայում» ստեղծված ճգնաժամը:
Իսպանիայի երկրորդ դիվիզիոնի այս մրցաշրջանում «Մալագան» զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը:
Հիշեցնենք, որ թիմի գլխավոր մարզիչ Վիկտոր Սանչեսը հեռացվել էր իր պաշտոնից, քանի որ համացանցում հայտնվել էին նրա մասնակցությամբ ինտիմ տեսանյութեր:



























































