«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ասել է, թե ինչով է զբաղվելու ապագայում։ Օրինակ՝ շվեդը շատ է ցանկանում դերասան դառնալ։ Այնուամենայնիվ, սկզբի համար Իբրան ցանկանում է «Միլանի» հետ նվաճել սկուդետտոն:
«Այո, դա ճիշտ է, ես շուտով կվերադառնամ: Ես վստահ եմ այն ամենի մեջ, ինչ անում եմ։ Որքան հեռու կգնամ, չգիտեմ, բայց միշտ փորձում եմ առաջ գնալ: Ինչու՞ լինել նորմալ, երբ կարող ես ավելի ուժեղ լինել:
Եկեք նայենք ապագային: Ինձ հետաքրքրում են որոշ բաներ, օրինակ՝ դերասան դառնալու ցանկությունը… Ինչ-որ բան, որն ինձ ադրենալին է առաջացնում: Սակայն այդ գործունեությունը կապված չի լինի ֆուտբոլի հետ։ Ես ստիպված կլինեմ փոխել իմ կյանքը։ Ես շատ նախագծեր ունեմ, բայց այս պահին իմ ուշադրության կենտրոնում է շարունակել խաղալը: Երբ վերադառնամ, կքանդեմ ամբողջ մարզադաշտը։
Եթե ես այս «Միլանի» հետ նվաճեի սկուդետտոն, դա ինձ ավելի մեծ բավականություն կբերեր, քան տասը տարի առաջ։ Իբրան է որոշում, թե երբ կանգ առնի․․․ Շատ մարդիկ ինձ անընդհատ անվանում են արդեն կարիերան ավարտած խաղացող, բայց նրանք միայն քաջալերում են ինձ»,- ասել է Իբրահիմովիչը Radio 105-ին:
























































