Միլանի «Ինտերը» դիտարկում է հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանսֆերը վաճառելու տարբերակը, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբը որոշել է արգենտինացի հարձակվողին փոխարինող ընտրել։
Ներաձուրիները ընտրություն են կատարելու Ջանլուկա Սկամակկայի, Ջոնաթան Դևիսի և Պաուլո Դիբալայի միջև:
Ինքը՝ Մարտինեսը, կարող է կարիերան շարունակել Պրեմիեր լիգայում, որտեղ նրանով հետաքրքրված են Լոնդոնի «Արսենալն» ու «Մանչեսթեր Սիթին»։ Լաուտարոյի տրանսֆերը գնահատվում է 80 միլիոն եվրո։
























































