Հարձակվող Լիոնել Մեսսիի հեռանալը «Բարսելոնայից» ոչ մի տնտեսական կորուստ չի բերել Իսպանիայի առաջնությանը, ասել է Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը։
Հիշեցնենք, որ ամռանը արգենտինացին ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր է ստորագրել ՊՍԺ-ի հետ։
«Լա Լիգան ոչ մի հետևանք չզգաց Մեսսիի հեռանալու պատճառով։ Մեկ-երկու աստղի հեռանալը չի կարող ազդել տնտեսական վիճակի վրա։ Նայեք Ա Սերիային, այն չսկսեց աճել Կրիշտիանու Ռոնալդուի «Յուվենտուս» տեղափոխվելուց հետո: Մեր գործընկերները գիտեն, որ Լա Լիգան տնտեսապես վճարունակ է, և նաև, որ այստեղ միշտ լավ խաղացողներ կլինեն»,- Տեբասի խոսքերն է մեջբերում Epe.es-ը։
34-ամյա Մեսսին այս մրցաշրջանում փարիզցիների կազմում անցկացրել է 21 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 7 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
























































