«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Il Tirreno-ն, հոլանդացու ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուսը»։ Ըստ աղբյուրի՝ կողմերն արդեն իսկ սկսել են բանակցությունները։
24-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով երկու գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։
























































