«Պարի Սեն Ժերմենը» պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը Մարկինյոսի հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն.
Մարկինյոսը հաստատել է իր սերը ՊՍԺ-ի հանդեպ. «Այո, «Պարի Սեն Ժերմենն» իմ կյանքի ակումբն է»,- ասել է նա հեռախոսով։
ՊՍԺ-ն արդեն աշխատում է նրա պայմանագիրը ևս հինգ տարով երկարաձգելու վրա։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն չի ցանկանում 85 միլիոն եվրոյով վաճառել Մարկինյոսին։