Գարեթ Բեյլն այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Մադրիդի «Ռեալից», հայտնում է goal.com-ը:
Ուելսցին չի երկարաձգի պայմանագիրը «սերուցքայինների» հետ և այս ամառ կդառնա ազատ գործակալ։ Բեյլը որոշել է վերադառնալ «Տոտենհեմ».
Այսպիսով, Գարեթը չի ծրագրում ավարտել կարիերան, ինչպես նախկինում ասվել էր։
Ոեւլսցին նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել էր հենց լոնդոնյան թիմում:
























































