Պաշտպան Դանի Ալվեշը շարունակում է պատմություն կերտել «Բարսելոնայում»:
Լա լիգայի 23-րդ տուրի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» հետ խաղում (4-2) բրազիլացի ֆուտբոլիստը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Ալվեշը դարձավ կատալոնական ակումբի պատմության ամենատարեց գոլի հեղինակը։ Խաղի օրը նա 38 տարեկան 276 օրական էր։
Նախկին ռեկորդը պատկանում էր Ժոան Սեգարային, ով գոլի հեղինակ էր դարձել 36 տարեկան 163 օրական հասակում 1963/64 մրցաշրջանում։
























































