Յաունդեում (Կամերուն) այսօր կայացավ Աֆրիկայի Ազգերի գավաթի եզրափակիչ հանդիպումը, որում Սենեգալի հավաքականը 11 մետրանոց հարվածաշարում 5-4 հաշվով հաղթեց Եգիպտոսին (հիմնական և լրացուցիչ ժամանակ՝ 0։0)։
Հատկանշական է, որ Եգիպտոսի հավաքականը մրցաշարում ընդամենը 4 գոլ է խփել, որից երկուսը՝ Մոհամեդ Սալահը։
Սենեգալի հավաքականն իր հերթին 9 գոլ է խփել մրցաշարում, որից 3-ը՝ Սադիո Մանեն։
Նշենք, որ Սենեգալի հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ Աֆրիկայի Ազգերի գավաթի հաղթող։
Կարդացեք նաև՝ Սալահը հուշել է դարպասապահին՝ որ անկյունը կհարվածի Մանեն․ վերջինս չիրացրեց 11-մետրանոցը
























































