Calcio Finanza-ն հայտնում է, որ «Ինտերը» և «Միլանը» ուրբաթ օրը պայմանավորվել են նոր մարզադաշտ կառուցելու համար:
Ակումբի ղեկավարները փոխադարձ որոշում են կայացրել, որ ներկայիս «Սան Սիրո» մարզադաշտը չի վերակառուցվի: Նշվում է նաև, որ բանակցությունները առաջ են մղել մարզադաշտի նախագծի իրականացումը:
Սպասվում է, որ իտալական ակումբների համար նոր մարզադաշտը կարժենա 576 միլիոն ֆունտ, իսկ շինարարությունը կտևի մոտ երեք տարի: