32-ամյա գաբոնցի հարձակվող Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը խզել է պայմանագիրն «Արսենալի» հետ ու տեղափոխվել «Բարսելոնա»։
Ինչպես հաղորդում է The Athletic-ը՝ չնայած պայմանագրի խզմանը, անգլիական ակումբը մինչև հունիս կվճարի ֆուտբոլիստի աշխատավարձը։ Խոսքը մի շարք վճարումների մասին է։
«Արսենալում» Օբամեյանգը շաբաթական 350 հազար ֆունտ (420 հազար եվրո) էր ստանում։ Հայտնի չէ՝ աշխատավարձի որքան մասն են վճարելու լոնդոնցիները։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ «Բարսան» գաբոնցուն վճարելու է շաբաթական 5 հազար եվրո։
Օբամեյանգի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիս։ Նրա հրաժարագինը պայմանագրում 100 մլն եվրո է։
























































