Կամերունում ընթացող Աֆրիկական ազգերի գավաթի խաղարկությունում տեղի ունեցավ կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը։
Սենեգալի հավաքականը 3-1 հաշվով հաղթեց Բուրկինա Ֆասոյին և դուրս եկավ եզրափակիչ։ Սենեգալի կազմում աչքի ընկան Աբդու Դիալլոն, Իդրիսա Գեյեն և Սադիո Մանեն։
Բուրկինա Ֆասոյի հավաքականի միակ գոլը խփեց Իբրահիմ Տուրեն։ Բուրկինա Ֆասոյի հավաքականի և «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Զաքարիա Սանոգոն խաղադաշտ մտավ հանդիպման 60-րդ րոպեին։
Առհասարակ Սանոգոն ընթացիկ մրցաշարում մասնակցեց վեց հնարավորից հինգ հանդիպումներին՝ բոլոր դեպքերում դուրս գալով փոխարինման։
























































