Արտերկրում հանդես եկող մի շարք հայ ֆուտբոլիստներ իրենց ակումբների կազմում պատրաստվում են մրցաշրջանի երկրորդ հատվածին։
«Սոչին» ստուգողական խաղում 2-1 հաշվով հաղթեց «կամազին»։ «Սոչիի» կազմում երկրորդ խաղակեսի միջնամասում դաշտ դուրս եկավ Մաքսիմ Խաչատրյանը։
«Ատիրաուն» 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց Վորոնեժի «Ֆակելի» հետ։ Ղազախական ակումբի դարպասն ամբողջ հանդիպման ընթացքում պաշտպանեց Արամ Հայրապետյանը։ «Ֆակելի» կազմում ամբողջական հանդիպմանը մասնակցեց Վալերի Ծառուկյանը։
«Օրենբուրգը» 2-1 հաշվով հաղթեց լեհական «Կորոնային»։ «Օրենբուրգի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Արշակ Կորյանը։
Ուկրաինական «Վերեսը» չորս անպատասխան գնդակ ուղարկեց սերբական «Սպարտակի» դարպասը։ «Վերեսի» կազմում 70-րդ րոպեին դաշտ դուրս եկավ Ժիրայր Մարգարյանը։
























































