«Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ ակումբից, հայտնում է Football Italia-ն։
Նշվում է, որ իտալացի մասնագետը դժգոհ է ակումբի տրանսֆերային քաղաքականությունից։ Ձմռանը «Լացիոն» ձեռք բերեց «Սպորտինգի» հարձակվող Ջովանի Կաբրալին և պաշտպան Դիմիտրի Կամենովիչին։
Սարին զարմացած էր Կաբրալի տրանսֆերով և հիասթափված էր հունվարին «Լացիոյի» տրանսֆերային ակտիվությունից: Նա վերջնագիր է ներկայացրել հռոմեացիների նախագահ Կլաուդիո Լոտիտոյին։ Սարին և նրա օգնականները նույնիսկ գաղափար չունեին, թե ով է Կաբրալը: Նրանք շտապ դիտել են նրա խաղերի հոլովակներից մի քանիսը, մինչ ակումբի սպորտային տնօրեն Իգլի Տարեն ավարտել է գործարքը:
Սարին Լոտիտոյին ասել է, որ ինքը կմնա ակումբում միայն այն դեպքում, եթե Տարեն հեռանա: Մարզիչը ցանկանում է ավելի շատ ներգրավված լինել ակումբի տրանսֆերային քաղաքականության հարցում, և նրա պայմանագրի երկարաձգումն առայժմ հետաձգվել է: «Լացիոն» 23 հանդիպումներից հետո 36 միավորով 8-րդն է Ա Սերիայում:
























































