«Բարսելոնայի» նորեկ Ադամա Տրաորեն կատալոնական ակումբում հանդես կգա 11-րդ համարի մարզաշապիկով, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Այսօր՝ փետրվարի 2-ին, կայացել է կիսապաշտպանի շնորհանդեսը։ Հունվարի 29-ին «Բարսելոնան» հայտարարեց «Վուլվերհեմփթոնից» Տրաորեի տեղափոխության մասին։ Կիսապաշտպանի վարձակալման պայմանագիրը կնքվել է մինչև այս մրցաշրջանի ավարտը, որից հետո կատալոնական ակումբը կարող է գնել նրա ամբողջական տրանսֆերը։
, @AdamaTrd37! pic.twitter.com/kzMuARcdgU
— FC Barcelona (@FCBarcelona) February 2, 2022
























































