«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Գասպարը հայտարարել է, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն արդեն պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ.
«Մտադիր եմ ձեզ էքսկյուզիվ տեղեկություն տալ: Կիլիանն արդեն պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ, ես դրանում վստահ եմ: Ես գիտեմ Ֆլորենտինո Պերեսին և վստահ եմ դրանում»,- Գասպարի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեն «Ռեալում» տարեկան 50 մլն եվրո կվաստակի:
























































