Գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ, հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
Ավելի վաղ «Արսենալը» հայտնել էր, որ խզել է պայմանագիրը Օբամեյանգի հետ. նա ազատ խղաացողի կարգավիճակով է միացել կատալոնացիներին:
Օբամեյանգի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: Պայմանագրում 100 մլն եվրո հրաժարագին է սահմանված:
























































