«Բարսելոնայի» նորեկ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը մեկնաբանել է իր տեղափոխությունը կատալոնական ակումբ։
«Ես շատ ուրախ եմ այստեղ լինելու համար: Արդեն ուզում եմ խաղադաշտ դուրս գալ. շատ երկար օր էր, բայց օրվա վերջում ես այստեղ եմ և անհամբեր սպասում եմ խաղադաշտ դուրս գալուն:
«Բարսան» աշխարհի ամենամեծ ակումբներից մեկն է, և ինձ համար մեծ պատիվ է լինել այստեղ: Այդ իսկ պատճառով ես պայմանագիր ստորագրեցի «Բարսայի» հետ»,- Օբամեյանգի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Օբամեյանգը կատալոնական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2025 թվականի ամառ։
























































