Լոնդոնի «Արսենալը» Թվիթերում դիմել է հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին, որը հեռացել է թիմից: Երեկ՝ փետրվարի 1-ին, կողմերը խզել են պայմանագիրը՝ երկկողմ համաձայնությամբ.
«Հաղթական պահերի, գոլերը խորհրդանական տոնելու, մեզ ժպիտ պարգևելու և ամեն ինչի համար շնորհակալ ենք քեզ»,- ասվում է «Արսենալի» տարածած հաղորդագրության մեջ:
⚡ For the match-winning moments
🙅♂️ For the iconic celebrations
😀 For making us smileThank you for everything, @Auba ❤️
— Arsenal (@Arsenal) February 1, 2022
Օբամեյանգն այսպես է արձագանքել.

Հիշեցնենք՝ Օբամեյանգը դարձել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ՝ թիմին միանալով ազատ խաղացողի կարգավիճակով:
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում նա 14 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
























































