«Ինտերի» նախկին հարձակվող Սամուել Էտո’O-ն կարծում է, որ «Ինտերը» կարող է այս տարի դառնալ Իտալիայի չեմպիոն:
«Կարո՞ղ է Անտոնիո Կոնտեն վերակենդանացնել «Ինտերի» հաղթական ավանդույթները: Ես դրանում վստահ եմ: Անտոնիոն միշտ արդյունք է տալիս. ես չեմ զարմանա, եթե այս տարի «Ինտերը» ընդհատի «Յուվենտուսի» հեգեմոնիան Ա Սերիայում»,- մեջբերում է կամերունացուն Iz-ն: