Հոլանդացի հարձակվող Վուտ Վեգորստը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Վոլֆսբուրգից» տեղափոխվել է «Բարնլի»:
«Բարնլին» 29-ամյա խաղացողի տրանսֆերի դիմաց վճարել է մոտ 15 միլիոն եվրո։ Ակումբի մամուլի ծառայությունը որոշել է թիմի նորեկին ներկայացնել ամենահյատնի ֆիլմերից մեկի՝ Jurassic Park-ի դրվագների միջոցով։ Բանն այն է, որ ֆուտբոլիստի հասակը 197 սանտիմետր է, ուստի նրան համեմատել են Սթիվեն Սփիլբերգի ֆիլմի դինոզավրի հետ։
























































