«Բարսելոնան» ցանկանում է բաժանվել մի քանի խաղացողներից մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը:
Ինչպես հայտնում է Diario Sport-ը, վինգեր Ուսման Դեմբելեն, երրորդ դարպասապահ Ինյակի Պենյան, պաշտպան Օսկար Մինգեսան և կիսապաշտպան Ռիկի Պուչը կարող են հեռանալ ակումբից մինչև փետրվարի 1-ը։
Ավելի վաղ «Բարսան» լքել էին Ֆիլիպե Կոուտինյոն, ով վարձավճարով միացել է «Ասթոն Վիլային», և Յուսուֆ Դեմիրը, ում վարձակալությունն ընդհատել էին «կապտանռնագույնները»: Նա վերադարձել է «Ռապիդ»։
«Բարսելոնային» հարկավոր է բաժանվել ֆուտբոլիստներից, որպեսզի կարողանա նոր տրանսֆերներ գրանցել: