«Բարսելոնան» փորձում է համաձայնության գալ «Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատայի տրանսֆերի շուրջ։
Ֆուտբոլիստի իրավունքները պատկանում են Մադրիդի «Ատլետիկոյին», և նա վարձավճարով է խաղում թուրինյան ակումբում։ Ինչպես տեղեկացնում է El Chiringuito-ն, «Բարսելոնան» անում է հնարավոր ամեն ինչ Մորատային ձեռք բերելու համար:
Ակումբի նախագահ Ժոան Լապորտան անձամբ է մեկնել Մադրիդ՝ քննարկելու ֆուտբոլիստի տրանսֆերը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մորատան ցանկանում է տեղափոխվել Կատալոնիա, սակայն ակումբը պետք է վաճառի իր խաղացողներից մեկին՝ նրան գրանցելու համար։
























































