«Վուլվերհեմփթոնի» վինգեր Ադամա Տրաորեն վարձավճարով կմիանա «Բարսելոնային»:
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով, կատալոնական ակումբը խաղացողին վարձակալելու է՝ 30 միլիոն եվրոյով ամբողջական տրանսֆերը գնելու տարբերակով։ Ըստ աղբյուրի՝ Տրաորեն արդեն մեկնել է Իսպանիա՝ բուժզննում անցնելու և պայմանագիր կնքելու։
Բացի այդ, Ադաման և կատալոնական ակումբը պայմանավորվել են նախնական 5 տարվա պայմանագրի շուրջ:
Ադաման «Բարսելոնայի» սան է։ Այս մրցաշրջանում նա «Վուլվերհեմփթոնի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։
























































