«Լիվերպուլը» կապ է հաստատել «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի հետ։ Անգլիական ակումբը նախնական բանակցություններ է վարել 28-ամյա արգենտինացու հետ, հայտնում է լրագրող Տանկրեդի Պալմերին։
Հիշեցնենք, որ Դիբալայի պայմանագիրը Յուվենտուսի հետ ավարտվում է վեց ամսից։ Այսպիսով, նա կարող է անվճար տեղափոխվել այլ ակումբ:
Թուրինյան ակումբը խաղացողին նոր պայմանագիր է առաջարկել, սակայն կողմերը չեն կարողանում պայմանավորվել ֆինանսական պայմանների շուրջ։
Ընթացիկ մրցաշրջանում Դիբալան «Յուվենտուսի» կազմում 23 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
























































