Ինչպես հայտնում է The Athletic-ը, «Չելսիի» հարձակվողական ոճի ֆուտբոլիստները դժգոհություն են հայտնել իրենց գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի նկատմամբ։
Խաղացողներին դուր չի գալիս, թե ինչպես է իրեն պահում մասնագետը: Նա հաճախ բղավում է նրանց վրա ու քննադատում։
Խաղացողներին ընտրելիս մարզիչը չի առաջնորդվում մարզիկների մարզավիճակով, այլ կազմում ընդգրկում է նրանց, ովքեր իրեն ավելի շատ են դուր գալիս։
Նշենք, որ այս պահին «Չելսին» Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում երրորդն է։
«Չելսին» առաջիկա խաղում, փետրվարի 5-ին, Անգլիայի գավաթի շրջանակում07 սեփական հարկի տակ կընդունի «Փլիմութին»։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Չելսիի» հաղթանակը գնահատում է 1,05 գործակցով, ոչ-ոքին՝ 14,50, իսկ «Փլիմութի» հաղթանակը՝ 47,00։
























































