«Լիվերպուլի» և Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահը պատմել է, թե ինչ նշանակություն կունենա իր համար Աֆրիկայի գավաթում հաղթելը։
«Ես ցանկանում եմ տիտղոս նվաճել Եգիպտոսի հավաքականի հետ»,- Սալահի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
«Եգիպտոսն իմ երկիրն է, որը ես սիրում եմ։ Աֆրիկայի գավաթն ինձ համար ամենաթանկը կլինի: 2017-ին մոտ էինք հաղթանակին, տվեցինք մեր ողջ ուժերը, բայց մեր բախտը չբերեց և եզրափակչում պարտվեցինք Կամերունին։ Հիմա մենք նորից այստեղ ենք, պետք է պայքարել, տալ ամեն ինչ, և կարծում եմ, որ իմ թիմակիցները նույն կերպ են մտածում»,- ասել է Սալահը:
Հունվարի 26-ին Եգիպտոսի հավաքականը մրցաշարի 1/8 եզրափակչում կխաղա Կոտ դ’Իվուարի հավաքականի հետ։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը Կոտ դ’Իվուարի հաղթանակը գնահատում է 2,25 գործակցով, ոչ-ոքին՝ 2,85, իսկ Եգիպտոսի հաղթանակը՝ 3,80։
























































