«Բարսելոնան» շարունակում է աշխատել «Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատայի տրանսֆերի վրա, հայտնում է Mundo Deportivo-ն։
Կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավիի համար Մորատայի հետ պայմանագիր կնքելը առաջնահերթություն է՝ չնայած այլ դիրքերը ևս ամրապնդելու ցանկությանը։
Կատալոնական ակումբը կորցրել է վինգեր Անսուման Ֆատիին, ով վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ 2,5 ամիս։
Հենց Մորատայի տրանսֆերն է «Բարսայի» գլխավոր տարբերակը, բայց ինքը՝ Չավին, հասկանում է, թե ակումբի համար որքան դժվար կլինի իրեն թույլ տալ «Յուվեի» խաղացողի աշխատավարձը։
























































