ՊՍԺ-ի կիսապաշտպան Ջորջինիո Վեյնալդումը պատրաստ է վերադառնալ Անգլիա։
Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն վաղուց ցուցաբերում է «Արսենալը», իսկ ինքը՝ հոլանդացին, հետաքրքրված է «զինագործների» ճամբար տեղափոխվելով։ Այս մասին հայտնում է ESPN-ը։
Հիշեցնենք, որ այս պահին 31-ամյա կիսապաշտպանը գտնվում է լազարեթում։ Ֆուտբոլիստը կոճի վնասվածքի պատճառով բաց կթողնի 3 շաբաթ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վեյնալդումի նկատմամբ, ով դժգոհ է ՊՍԺ-ում իր կարգավիճակից, հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Նյուքասլը»։
























































