«Էսպանյոլի» հարձակվող Ռաուլ դե Տոմասը հայտնվել է «Արսենալի» դիտակետում, հայտնում է AS-ը:
Սակայն կարմիր-սպիտակների համար հեշտ չի լինի ձեռք բերել ֆուտբոլիստին, քանի որ նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Լեսթերը», «Վեսթ Հեմը» և «Լիդսը»:
Հարձակվողի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը, իսկ նրա տրանսֆերային արժեքն իսպանական ակումբը գնահատում է 70 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում հարձակվողը «Էսպանյոլի» կազմում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 12 գոլի հեղինակ:
























































