Թուրինի «Յուվենտուսը» մոտ է Սերբիայի հավաքականի և «Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչին ձեռք բերելուն, հայտնում է La Gazetta dello Sport-ը:
Աղբյուրի համաձայն, բյանկոներիներն արդեն համաձայնության են եկել ֆուտբոլիստի հետ նրա անձնական պայմանագրի շուրջ, և սերբը դեմ չէ հունվարին տեղափոխվել Թուրին:
Թուրինցիները պատրաստ են Վլահովիչին վճարել մոտ յոթ միլիոն եվրո մեկ մրցաշրջանի համար։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Յուվենտուսը» կարող է նրա տրանսֆերի համար վճարել 35 միլիոն եվրո , մինչդեռ «Արսենալը», որը նույնպես հետաքրքրված է սերբ ֆուտբոլիստով, պատրաստ էր տալ 70 միլիոն․ նշվում է, որ Վլահովիչը հետաքրքրված չի եղել «զինագործների» առաջարկով և չի ցանկանում տեղափոխվել Լոնդոն։
Այս մրցաշրջանում հարձակվողը «Ֆիորենտինայի» կազմում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
























































