«Մանչեսթեր Սիթին» մտադիր է գնել «Ռիվեր Փլեյթի» հարձակվող Խուլիան Ալվարեսին: ESPN-ը գրում է, որ անգլիական ակումբում կարծում են՝ շրջանցել են «Միլանին» 21-ամյա ֆուտբոլիստի համար պայքարում: Տրանսֆերի ընդհանուր արժեքը չի գերազանցի 20 մլն ֆունտը: Մնացել է՝ «Մանչեսթեր Սիթին» և «Ռիվեր Փլեյթը» որոշ մանրամասներ համաձյանեցնեն:
Ամենայն հավանականությամբ, Ալվարեսը «Սիթիին» կմիանա ամռանը: Մրցաշրջանի մնացած հատվածը նա վարձակալությամբ կանցկացնի «Ռիվեր Փլեյթում» կամ այլ ակումբում:
Արգենտինայի հավաքականի հարձակվողը դիտարկվում է որպես ուժեղացում «Մանչեսթեր Սիթիի» հիմնական կազմի համար: Որպես պոտենցիալ նորեկներ՝ դիտարկվում են նաև «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդն ու «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը:
Արգենտինայի նախորդ առաջնությունում Ալվարեսը 20 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 18 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակլ Նա դարձել է մրցաշարի լավագույն ռմբարկուն:
























































