29-ամյա դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը մանրամասն հետազոտության կենթարկվի նախքան անգլիական «Բրենտֆորդ» տեղափոխությունը: Այս մասին հայտնում է Sky Sports-ը:
Առանցքային կլինի այն, որ անգլիական ֆուտբոլային միությունը կուսումնասիրի սրտաբանի եզրակացությունն ու դրան իր գնահատականը կտա քան ֆուտբոլիստի՝ «Բրենտֆորդ» տեղափոխությունը:
Ընդ որում, տեղափոխությունից առաջ կատարվելիք բուժզննումն էլ շատ խորը բնույթ կկրի:
Ավելի վաղ Միլանի «Ինտերը» երկկողմանի համաձայնությամբ խզել էր պայմանագիրը Էրիկսենի հետ, քանի որ տեղադրված սրտի դեֆիբրիլյատորի պատճառով ֆուտբոլիստին արգելված է խաղալ Իտալիայում։