Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչին վերադարձրել են Մելբուռնում գտնվող միգրանտների համար նախատեսված հատուկ հյուրանոց: Այս մասին հայտնում է լրագրող Լանա Մերֆին։
Մարզիկն այնտեղ կանցկացնի առնվազն մեկ գիշեր։ Վաղը՝ հունվարի 16-ին, տեղի կունենա Ջոկովիչի գործով դատական նիստը։ Թենիսիստից բացի հյուրանոցում ապրում է եւս 33 միգրանտ։
Հունվարի 5-ին Ջոկովիչը ժամանել է Մելբուրն՝ մասնակցելու Ավստրալիայի բաց առաջնությանը, որը մեկնարկում է հունվարի 17-ին։ Ավստրալիայի սահմանապահ ծառայությունը թենիսիստին կալանավորել է օդանավակայանում և հարցաքննությունից հետո հունվարի 6-ի գիշերը չեղարկել է վիզան։
Ջոկովիչը փորձել է մուտք գործել Ավստրալիա չպատվաստված՝ կորոնավիրուսի պատվաստումից բժշկական բացառությամբ։ Սահմանապահ ծառայությունը տրամադրված տվյալները անբավարար է համարել։ Թենիսիստին դեռ այն ժամանակ պետք է արտաքսեին, սակայն հունվարի 10-ին դատարանը բեկանեց այս որոշումը։