Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը լեհական «Պոգոն» տեղափոխվելուց առաջ վերջին հարցազրույցն է տվել իր արդեն նախկին ակումբին՝ «Ժիլինային»։
««Ժիլինան» միշտ կմնա իմ սրտում: Կերկրպագեմ, կշարունակեմ դիտել խաղերը, որովհետև ես սիրում եմ այս ակումբը, այս քաղաքը և մարդկանց: Երբ ես այստեղ էի, օրերը չէի հաշվում, թե երբ եմ հեռանալու: Ես հաճույք էի ստանում: Ամեն պահ: Ոչ բոլորն են կարողանում քաղաքացի լինել, այնպես որ ես ուրախ եմ, որ մեկն եմ նրանցից, ովքեր կարողացել են խաղալ «Ժիլինայում»:
Կարող էի շատ ավելին ասել, բայց վերջում կասեմ միայն մի բան. ես սիրում եմ քեզ, «Ժիլինա» և շնորհակալ եմ»,- ասել է Բիչախչյանը։
























































